![]()
«Եթե հայ ժողովուրդը ցանկանա, Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պահպանել իր ռազմաբազայի ներկայությունը Շիրակում»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ նույն տրամաբանությամբ եթե Հայաստանի բնակչությունը կարծի, որ ռուսական բազա անհրաժեշտ չէ, ՌԴ-ն պատրաստ է հեռանալ Շիրակի մարզից ու Հայաստանից:
«Բայց կրկնում եմ՝ եթե հայ ժողովուրդը ցանկանա այնտեղ ունենալ որևէ տեսակի ռուսական ռազմական զենք, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,- հավելել է ՌԴ նախագահը։
![]()