![]()
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ Ռուսաստանն արդեն բացահայտ ասում է, որ ինքը Հայաստանը ցանկանում է ոչնչացնել:
«Ուշակովն ասաց՝ մենք ենք Հայաստանը կողոպտում, մենք ենք Նագոռնի Կարաբախը հանձնել, 1 մլն մարդ արտաքսել»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանը մսխում է, ոչնչացնում մեր երկիրը. «Ռուսաստանը ձախողել է. մեր երկաթուղին քայքայվել է, ծախել են, խժռել, կերել»:
Զրուցակցի նկատառմամբ՝ թեպետ թղթով մեր դաշնակիցն է, սակայն դասալիքի պես է իրեն պահում. «Մեր տնտեսությանը պատերազմ է հայտարարել»:
Վերջինս միաժամանակ ընդգծում է. «Մարգարիտա Սիմոնյանը, Անդրանիկ Միհրանյանը, Եզրաս-մեզրասը պետք է պատժվեն ՀՀ-ՌԴ հարաբերությունները փչացնելու համար»:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, նա նկատում է. «Մեր դասագրքերում հանցագործները հերոս են. ունեցածը կորցնում են, դրա համար ողբ ու վայնասուն են կապել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()