![]()
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համար 135 հիմնական դպրոցում առաջին դասարանցիներին շնորհավորել է դպրոցամուտի առթիվ։
«Շնորհավորում եմ բոլո՛ր առաջին դասարանցիներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
Թող դպրոցական տարիները, գիտելիք տալուց բացի, օգնեն երեխաներին բացահայտել իրենց հետաքրքրությունները, գտնել լավ ընկերներ ու վստահել սեփական ուժերին»,- սոցցանցի իր էջում գրել է Ավինյանն ու տեսանյութ հրապարակել։
![]()