![]()
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի տնտեսական համագործակցությունը մնում է բարձր մակարդակի վրա, և Թուրքիան արտաքին քաղաքականության և տնտեսության մեջ Ռուսաստանի արտոնյալ գործընկերների թվում է:
Այս մասին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Ռեջեփ Էրդողանի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թուրքիայի ղեկավարն էլ նշել է, որ երկու երկրի հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբևէ: Նրա խոսքով՝ «Աքքույու» ատոմակայանը շահագործման հանձնելուց առաջ մտել է ավարտական աշխատանքների փուլ, և ինքն առաջարկել է Պուտինին միասին մասնակցել կայանի գործարկմանը:
Էրդողանը հավելել է, որ «Աքքույու» ԱԷԿ-ի բացմանը զուգընթաց՝ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ քայլեր կձեռնարկի մի շարք նոր ԱԷԿ-ների գործարկման ուղղությամբ:
![]()