Գագիկ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որ կարող են խոչընդոտել վարութային գործողության մասնակցել

2026 թվականի օգոստոսի 24-ին ստացվել են ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները, որը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ըստ այդմ՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ. Խաչատրյանի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ. Խաչատրյանը հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից):

Նշվում է, որ համապատասխան ցուցման առկայության դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում:

«Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են հնարավոր գործիքակազմերը, տեխնիկական միջոցները և մասնագետները՝ ովքեր կարող են կատարել և կատարում են այդպիսի վիրահատական միջամտություններ:

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ Գ. Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԵԿ նախկին նախագահը ձերբակալվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ