![]()
«Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն ու ուժեղացնելն է: Այժմ Հայաստանը աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման ուղղությամբ»:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողովում:
«Այժմ մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների կարգավորման, ինչպես նաև առևտրային նախագծերի իրականացման ուղղությամբ, որոնք մենք մոտ ապագայում՝ առաջիկա ամիսներին, կիրականացնենք, և որը լրացուցիչ ներուժ կստեղծի Կասպից ջրանցքի օգտագործման համար, որը կմիացնի Պարսից ծոցին և շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ասել է Փաշինյանը:
Նա իր ելույթում նշել է, որ վերջին տարիներին ՀՀ-ն ռազմավարական հարաբերություններ է հաստատել մի շարք երկրների հետ, և այժմ աշխատանքներ են տարվում համագործակցությունների փաստաթղթավորման ուղղությամբ։
«Վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի և ԵՄ-ի հետ։
Մեր հարաբերությունները Հնդկաստանի և Իրանի հետ փաստացի ռազմավարական բնույթ են կրում։ Այժմ մենք աշխատում ենք դրանց փաստաթղթավորման ուղղությամբ»,- հավելել է Փաշինյանը:
![]()