Պուտինի հետ քննարկելու ենք մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը. Նիկոլ Փաշինյան

«Այսօր կհանդիպեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»:

Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանի ու Իրանի հետ հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա աշխատում են դրա փաստաթղթային ձևակերպման վրա։

«Հայաստանը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը»,- նշել է նա և հավելել, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ