ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևի մարզի օբյեկտներին. կան զոհեր և վիրավորներ

ՌԴ ԶՈՒ-ն անցյալ գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի օբյեկտներին, հայտնում է Euronews-ը:

«Այս գիշեր Կիևի մարզը ենթարկվել է ռուսական հրթիռների և հարվածային անօդաչուների զանգվածային հարձակման»,- գրել է Կիևի մարզային ռազմական վարչության ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Ձեռնարկության ղեկավար Ալեքսանդր Պերցովսկին հայտնել է, որ հարձակման էր ենթարկվել «Ուկրզալիզնիցյա»-ի երկաթուղային դեպոն։ Զոհվել է վեց աշխատակից։

Կիևից արևելք գտնվող Բորիսպոլում գնդակոծությունների հետևանքով զոհերի և տուժածների թիվը աճել է։ Մարզային ռազմական վարչության ղեկավար Տկաչենկոյի տեղեկություններով՝ զոհվել է առնվազն 4 մարդ, 13-ը ստացել են վնասվածքներ։ Նրա տվյալներով՝ գիշերը ռուսական արկն ընկել է հինգհարկանի բնակելի շենքի վրա։ Վնասվել են նաև 11 մասնավոր տուն, ձեռնարկություն, խանութ, ավտոմեքենաներ, պահեստային շինություններ և բենզալցակայան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ