![]()
«Ադրբեջանը և Հայաստանը սկսել են երկկողմ առևտուր, խոսքը միայն տրանզիտի մասին չէ, այլ նաև Ադրբեջանից ապրանք ենք գնում»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Առաջիկա օրերին դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները ապրանքներ են գնել հայկական ընկերություններից։ Հայաստանը Ադրբեջանին ապրանքներ կվաճառի։ Եվ դա կլինի արդեն երկկողմ առևտուր»,-ասել է նա՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե առայժմ միայն Երևանն է Բաքվից արտադրանք գնում։
![]()