![]()
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից՝ նշելով, որ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
- դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին,
- բացակայել են չափանոթները,
- արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։
Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։
Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ:
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։
Նախատեսվում է շուրջ 9 մլն դրամ տուգանք։
![]()