Մեր Փաշինյան Աշոտից հետո էր զորակոչվել․ Տեսնե՞ս՝ էսպես տաղանդավոր ո՞ւմ է քաշել՝ Իլհամի՞ն, թե Լուկաշենկոյին

Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով Ալիևի որդու զորացրմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր Փաշինյան Աշոտից հետո էր զորակոչվել:  Արագացված ավարտեց ծառայությունը: Տեսնե՞ս՝ էսպես տաղանդավոր ո՞ւմ է քաշել՝ Իլհամի՞ն, թե Լուկաշենկոյին»:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը զորացրվել է Պետական անվտանգության ծառայության բանակից:

Զորացրման արարողությանը ներկա է եղել Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան:

Նշվում է, որ 2018թ. սեպտեմբերի 16-ին տեղի էր ունեցել Հեյդարի երդմնակալության արարողությունը: Նա ծառայել է 12 ամիս. Ադրբեջանում բուհ ավարտածների համար պարտադիր զինվորական ծառայությունը 12 ամիս է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ