Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատար Մանիշ Կումար Գուպտայի գլխավորած պատվիրակությանը։

ՊՆ-ից հայտնում են՝ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումները, նաև դրանց շրջանակում ընթացող ԶՈՒ կերպափոխման գործընթացը։

Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ