![]()
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ երկու երկրների դրոշների բացակայությունը քննարկումների առիթ է դարձել։
Թեմային անդրադարձել է Civilnet.am-ը՝ գրելով․
«Լրատվամիջոցները տարածել են քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը, որում նա պնդել է, թե Բիշքեկում տեղի ունեցող երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումների ժամանակ համապատասխան երկրների դրոշներն առկա են եղել՝ «բացի Նիկոլ-Ալիևի հանդիպումից»։
«Սա Ալիևի կողմից Հայաստանի հերթական նվաստացումն էր և մեսիջ, որ իր համար Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է, և նա էլ ցանկություն չունի Հայաստանի դրոշը տեսնել Նիկոլի հետ հանդիպմանը»,- գրել է Համբարյանը։
![]()
Տարածվել է նաև լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը, որի գնահատմամբ՝ «դրոշի բացակայությունը նշանակում է, որ հիմա Ալիևը չի ճանաչում ՀՀ-ն»։
Սակայն հանդիպումների պաշտոնական լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրոշների բացակայել են ոչ միայն Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին մեկնել է Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ Բիշքեկում մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։
Նույն օրը նա հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ։ primeminister.am կայքում օգոստոսի 31-ի` ժամը 6-ի դրությամբ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Սակայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական էջերում հրապարակված լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի՝ Բիշքեկում ունեցած մյուս երկկողմ հանդիպումների ժամանակ ևս հանդիպող երկրների դրոշները տեղադրված չեն եղել»։
![]()
![]()
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
![]()