Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում

Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19 (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։19), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44.19⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ