Սրանք չհասկացան, որ իրենց դատում են ծակ վերնաշապիկով Հայաստան գալու ու միլիոնատեր դառնալու համար․ Չախոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի տարածած հայտարարությանն այն մասին, թե իրեն կալանավորել են ոչ թե հանցագործությունների, այլ «լռեցնելու» համար:

Չախոյանը հիշեցրել է, թե ինչի համար է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն ու հավելել, թե չնայած այդ ամենին, Քոչարյանը պնդում է՝ իրեն «լռեցնելու համար են դատում, որպեսզի պարտադրեն թուրքերեն սովորել»:

«Թուրքերեն խոսելուց խոսում է մի մարդ, որը նույնիսկ «Հայր մեր»-ը չգիտի, նույնիսկ տարրական հայերեն չգիտի:

Սրանք մինչև էսօր չհասկացան, որ իրենց դատում են ծակ վերնաշապիկով Հայաստան գալու ու միլիոնատեր դառնալու համար»,- նշել է Չախոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ