![]()
Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, «Հայկական ժամանակ»-ի տաղավարում անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի ընդդիմադիր որոշ հատվածի կապին, նկատում է՝ ՌԴ-ն այլևս նրանց հետ հույսեր չի կապում, քանի որ ձախողել են:
«Ռուսաստանը մշտապես իր հաշվարկը կառուցում է կաշառքի մեջ թաղված սրիկաների, հայ ժողովրդի կողմից խորապես ատելի Քոչարյանի, Սարգսյանի և նրանց նմանների վրա և դրա համար ձախողում է: Աշխարհում չկան այլ երկրների ղեկավարներ, որ իրենց երկիրը այնպես թալանած լինեն, ինչպես Քոչարյանը, Սարգսյանը: Հայոց լեզու չիմանալով, կեղծիքով Քոչարյանը դարձավ երկրի ղեկավար, տվեցին ղեկը ձեռքը, որ տիրանա ավարին, գայլի ախորժակ ուներ, սոված ոչնչություն է»,- ասում է նա, ապա հավելում. «Մի «Զապորոժեց ուներ, երկու վերնաշապիկ, դարձավ միլիոնատեր: Պետք է պետական մակարդակով դիտարկել որպես հայրենիքի դավաճաններ և գամել անարգանքի սյունին»:
Զրուցակցի դիտարկմամբ՝ Քոչարյանը շատ ծանր հանցանքների մեջ է թաղված, և եկել է հատուցման պահը. «Պուտինապաշտ կեղտերը ուզում են երկիրը ներսից պայթեցնեն, բայց ռուսները սպիսատ են արել իրենց 5-րդ շարասյանը, էլ տեր չեն կանգնում: Պուտինը տեսավ, որ սրանք խուժան են, խաբում են»:
Մալխասյանը նաև այն համոզմանն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն ինչի ընդունակ է. «Պուտինից ամեն ստորություն սպասելի է, նա դեմոկրատիայի թշնամին է, ՌԴ-ն կործանման է տանում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()