![]()
Օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ըստ APA-ի՝ Մասուդ Փեզեշքիանը գոհունակություն է հայտնել պետության ղեկավարի հետ ունեցած հանդիպումներից և հեռախոսազրույցներից։ Նա ընդգծել է, որ նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը, նրա աջակցությունը և ցավակցությունները, ինչպես նաև Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը բարձր են գնահատվում Իրանի պետության և ժողովրդի կողմից։
Զրույցի ընթացքում Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մտադիր է պահպանել լավ հարաբերություններ բոլոր հարևան պետությունների հետ։
Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ և բանակցային լուծմանը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։
![]()