Քննարկվել են միջազգային ֆորումներին ՀՀ-ի մասնակցության, միջազգային գործարար կապերի ձևավորման հեռանկարները

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների տարեկան աշխատաժողովի շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Ինչպես հայտնել է ԱԳ նախարարությունը, Հայաստան օտարերկրյա ներդրումների ներգրավման, ինչպես նաև Հայաստանից արտահանման խթանման ուղղությամբ առաջիկա անելիքների համատեքստում ծավալվել է ակտիվ քննարկում ներդրումային և արտահանման ներուժի արդյունավետ իրացման, համապատասխան միջազգային գործարար կապերի ձևավորման ու զարգացման հեռանկարների շուրջ:

Քննարկվել են նաև միջազգային հեղինակավոր ֆորումներին և տնտեսական ուղղվածության այլ հարթակներում մասնակցության հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել բիզնես-պետություն, բիզնես-բիզնես կապերի զարգացման, ներդրումային և արտահանման գործընթացներում դիվանագիտական ծառայության մարմինների ներգրավվածության և անհրաժեշտ գործիքակազմի կիրառման կարևորությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ