![]()
Երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Երգչուհին լուսանկարը հրապարակել է Ինստագրամյան պաշտոնական էջում և կից կատարել հետևյալ գրառումը, իսկ կերպարն ամբողջացրել են գեղեցիկ աքսեսուարները․
«Կրտսեր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ այս թևնոցն էլ կոչել ենք Միքայել )) Ըստ Աստվածաշնչի ՝ Միքայել հրեշտակապետը հրեշտակներից բաղկացած զորքերի Առաջնորդն է, ով Աստվածաշնչում միշտ հիշատակվում է որպես չարի դեմ պայքարող ուժ:
Հրեշտակի պատկերը ոգեշնչված է Էջմիածին Մայր Տաճարի հյուսիսային զանգակատան առաստաղին նկարազարդված որմնանկարից։ Հրեշտակների պատկերները ոգեշնչված են միջնադարյան հայկական մանրանկարչությունից և պատկերվել են կենտրոնական մուտքի կամարում 1664թ.-ին Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ»։
![]()
![]()
![]()