Երևանում տնակների քանդման վայրից 2 անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին

Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել երկու անձ ՀՀ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին ՆԳՆ-ից:

«Նրանցից մեկը քարով հարվածել, կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին։ Կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական բաժին փոխանցելու համար»,- ասացին նախարարությունից։

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Շիրակի 49 հասցեում գտնվող տնակների քանդման աշխատանքների նպատակով տարածք էին այցելել, սակայն չեն կարողացել իրականացնել բնակիչների դիմադրության պատճառով։ Տնակներից մեկում բնակվող երեխաներից մեկը դանակով ինքն իրեն վնասելու սպառնալիք է հնչեցրել, ապա քարեր նետել քաղաքապետարանի աշխատակիցների ուղղությամբ։ Տարածքից տրակտորը նույնպես հեռացվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ