Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսը։

Պարեկներն անմիջապես հետապնդել, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ