«Նիկոլ Փաշինյանը դատապարտված է հաղթանակի». Լևոն Շիրինյան

«Փաշինյանը չի տապալվելու, Փաշինյանը հաղթելու է և մենք կպարտադրենք որ հաղթի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Խոսելով հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանում ստեղծված իրավիճակից, քաղաքագետը նշել է, որ այսօր երկրում առկա է ներքաղաքական տուրբուլենտության մի ընթացք, հասարակության շրջանում հսկայական սպասելիքների շարք և դրանց իրականացման բավականին ցածր շեմ: Շիրինյանը միևնույն ժամանակ հավելում է, որ չնայած վերը նշվածներին քաղաքական ռուբիկոնը հաղթահարված է, նկատի ունենալով Քոչարյանի ձերբակալությունը:

Հաղորդման ընթացքում քննարկվել է մի շարք ներքաղաքական ուշագրավ հարցեր ևս:

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ