![]()
Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բիշքեկում տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցող ՀՀ-ի պատվիրակության կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական պատվիրակության կազմում են երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:
![]()