Նեպալում մայրն ու դուստրերը վերջին վայրկյանին հրաշքով փրկվել են աղետից

Համացանցում հայտնվել են Նեպալում տեղի ունեցած խոշոր աղետի ժամանակ (2026 թվականի օգոստոսի 26) հրաշքով փրկության հերթական կադրերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի կին իր երկու դպրոցակահասակ դուստրերի հետ հուսահատորեն վազում լանջով ի վեր։ Ընդամենը վայրկյաններ անց փողոցը, որտեղ նրանք գտնվում էին, ամբողջությամբ ավերվում է հզոր ցեխահոսից։
Աղետի գոտում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական։ Պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվն արդեն գերազանցել է 750-ը, ավելի քան 3000-ը անհետ կորած են համարվում, այդ թվում՝ հարյուրավոր օտարերկրյա լեռնագնացներ և զբոսաշրջիկներ։
Որոնողական գործողություններին մասնակցում են բանակը և ռազմաօդային ուժերը, սակայն փրկարարական աշխատանքները բարդանում են անդադար անձրևների պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ