Պարեկային ծառայության մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել․ տուժած պարեկը դիմել է ԲԿ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Աշտարակ-Սասունիկ ճանապարհի Կարին գյուղի սկզբնամասում բախվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Toyota» ջիպն ու «Honda e:NS1» մակնիշի ավտոմեքենաները։

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ վթարի արդյունքում տուժած պարեկային ծառայողը դիմել է բժշկական կենտրոն. նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ