![]()
Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Դդմաշեն բնակավայրի 2-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մհեր Հ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()