Երևանում շենքի բնակարանի պատշգամբի փլուզման հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ․ մանրամասներ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, օգոստոսի 30-ին՝ ժամը 09։23-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Փրկարարների օգնությամբ երկու անձ դուրս է բերվել վտանգավոր տարածքից։ Մեկ անձ հոսպիտալացվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ