Ինչպես արդեն հայտնի է, լեգենդար ու սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդին՝ Ռուբենը, օրերս նշանադրվեց:
Երիտասարդ ու գեղեցիկ զույգի կնքամայրը դարձել է երգչուհի Սիրուշոն:
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հետ և կից գրել. 
«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը․․․ Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարևոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»:
Որոշ ժամանակ, Ռուբենը «գաղտնի» էր պահում իր ընտրյալին, սակայն այսօր նա արդեն Ինսթագրամի իր էջում ներկայացրել է նրան, իր երկրորդ կեսին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուբենի և նրա նրբագեղ ու գեղեցկուհի նշանածի ջերմառատ լուսանկարները։
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()