![]()
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Եթե դուք գիտեք, թե ինչ եք ուզում` գործի կեսն է, եթե գիտեք, թե ինչպես հասնել` մյուս կեսը, բայց եթե քայլ չեք անում ձեր նպատակի ուղղությամբ` ձեր իմացածը գրոշ չարժի:
Աշխարհի հայերի (այդ թվում և Հայաստանի) 99%-ը գիտի, որ «պետք է փրկել հայրենիքը», գիտի քայլ առ քայլ «ինչպես պետք է փրկել հայրենիքը», բայց ոչ մի կերպ այդ անողների մեջ ինքն իրեն չի տեսնում:
Երևի ժամանակն է սկսել պատասխանատվություն վերցնել սովորելուց»։
![]()