ՊԵԿ-ում ամփոփել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպումների շարք է սկսել Կոմիտեի ստորաբաժանումների հետ՝ ամփոփելու 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։

Այս մասին ՊԵԿ նախագահը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այս շաբաթվանից իմ ղեկավարությամբ մեկնարկել են 2026թ․ առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանն ուղղված ոլորտային հանդիպումները։ ՊԵԿ յուրաքանչյուր ստորաբաժանման հետ գնահատելու ենք իրականացված աշխատանքների արդյունավետությունն ու հստակեցնելու ենք 2026թ․ երկրորդ կիսամյակի անելիքները։

Կարևորում եմ նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս առավել բաց և անմիջական մթնոլորտում քննարկել առկա խնդիրները, վերանայել կատարված աշխատանքներն ու հետագա գործունեությունը կազմակերպել առավել համակարգված, հստակ նպատակադրումներով և թիրախային մոտեցմամբ։ Իսկ հիմքում շարունակում է մնալ ՊԵԿ առաքելությունից և տեսլականից բխող քայլերի հետևողական իրականացումը։

Ընթացիկ շաբաթվա ընթացքում հանդիպել եմ Համալիր հարկային ստուգումների վարչության, Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության, Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության և Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության ղեկավարների և աշխատակիցների հետ»,- գրել է Հակոբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ