![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում նոր տեսանյութ է հրապարակել Սևանի շուրջ հեծանվային արշավից:
«Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր»,- տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Սևանի շուրջը» հեծանվային արշավին, որի առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, հաղթահարվել է հաջողությամբ:
Երկրորդ հատվածը՝ 33 կիլոմետր, հաղթահարվել է մոտավորապես նույնքան՝ 1 ժամ և 20 րոպե ժամանակահատվածում:
Երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը, ըստ վարչապետի, շատ դժվար են հաղթահարել, այն տևել է մոտ 1 ժամ 50 րոպե:
Հիշեցնենք՝ հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով, երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։
![]()