![]()
Հայաստանի հոգեբանների միության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնել է, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքիր հարց է դրել հոգեբանների առաջ:
«Սերժանտների ընտրության համակարգը. բոլորին տանում են սերժանտական, ու ոչ ոք չի ուսումնասիրում՝ ինքը թու՞յլ է, լիդե՞ր է, կարո՞ղ է պահանջներն անել. բոլորին տանում են:
Գնացինք 2 զորամաս սերժանտական դասընթացների մասնակցող զինվորների, հետազոտեցինք, ու այժմ պատրաստում ենք զեկույց, թե ինչպես ընտրել այն զինվորներին, որոնք պատրաստ են լինել սերժանտ, կարող են կանոնակարգ պահել, հրաման տալ ու պատասխանատվություն վերցնել:
Պարզապես տանել բոլորին ու ասել՝ ընտրեք պատահականության սկզբունքով, չի կարող լինել»,- ասել է պրոֆեսորը:
![]()