Վարչապետի երկու օգնական վերանշանակվել են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Գագիկ Իսախանյանն ու Կարինե Դավոյանը վերանշանակվել են ՀՀ վարչապետի օգնականների պաշտոններում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Իսախանյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2.1-ին մասով և 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Դավոյանին վերանշանակել վարչապետի օգնականի պաշտոնում»,- ավում է վարչապետի մեկ այլ որոշման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ