![]()
Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցելություն է կատարել Սյունիքի մարզ, Կապանում հանդիպում ունեցել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։
«Հայաստանում առաքելությանս ավարտին ընդառաջ՝ Կապանում հրաժեշտ տվեցի Սյունիքի մարզպետ պարոն Ռոբերտ Ղուկասյանին։ Լինելով Ֆրանսիայի բարեկամ և Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի գործընկեր՝ նա մարմնավորում է Սյունիքի դիմադրության ոգին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի դեսպանը։
![]()