ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկություններ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ։

«L-1A վիզան նախատեսված է ղեկավարների և գործադիր տնօրենների համար, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ-ում տեղակայված գրասենյակ:

Պահանջներ՝
• Մեկ տարվա աշխատանքային փորձ արտերկրում՝ վերջին երեք տարիների ընթացքում անընդմեջ աշխատանք որևէ ընկերության որակավորող մայր կամ դուստր ընկերությունում, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։
• Որակավորող պաշտոն՝ ղեկավար կամ գործադիր պաշտոն թե՛ արտերկրում, և թե՛ ԱՄՆ-ում։
• Հովանավորություն գործատուի կողմից՝ անհատական միջնորդագիր կամ հաստատված ընդհանրացված L տեսակի միջնորդագիր (Blanket L Petition)։

L-1B վիզան նախատեսված է մասնագիտացված գիտելիք ունեցող աշխատողների համար, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ-ում տեղակայված գրասենյակ:

Պահանջներ՝
• Մեկ տարվա աշխատանքային փորձ արտերկրում՝ վերջին երեք տարիների ընթացքում անընդմեջ աշխատանք որևէ ընկերության որակավորող մայր կամ դուստր ընկերությունում, փոխկապակցված ընկերությունում կամ մասնաճյուղում։
• Որակավորող պաշտոն` մասնագիտացված գիտելիք պահանջող պաշտոն թե՛ արտերկրում, և թե՛ ԱՄՆ-ում։
• Հովանավորություն գործատուի կողմից՝ անհատական միջնորդագիր կամ հաստատված ընդհանրացված L տեսակի միջնորդագիր (Blanket L Petition)։ Ընդհանրացված միջնորդագիր (Blanket L Petition) կարելի է ներկայացնել միայն մասնագիտացված գիտելիքով որակավորված աշխատողների համար։

L-2 վիզան նախատեսված է L-1 վիզայի դիմորդների կանանց կամ ամուսինների և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների համար։
• Վիզայի այս տեսակը ուղեկցող ընտանիքի անդամների համար է և չի համարվում անկախ աշխատանքային վիզա:
• L-2 վիզայի դիմորդները I-94 ձևաթղթում նշված L-2S կարգավիճակով ինքնաբերաբար աշխատելու իրավունք են ստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ