![]()
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում մանրամասնել է, թե ինչպես են առաջացել անկլավները:
Նրա խոսքով՝ անկլավների հետ կապված խնդիրները ոչ մի կերպ չեն կարող խաղաղության պայմանագրի դեմն առնել: Ըստ նրա՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն, երբ սահմանագծում և սահմանազատում արվեն:
Խոսելով ՌԴ-ի մասին՝ վերջինս նկատում է՝ Ռուսաստանն է հեռացել Հայաստանից, ոչ թե Հայաստանը Ռուսաստանից:
Նա միաժամանակ կարծիք է հայտնում, որ Ռուսաստանն այլևս լծակ չունի Հայաստանի վրա:
Հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ ՌԴ-ն թանկացնի գազի գինը, Գալչյանը ընդգծում է. «Մենք 90-ականներին ավելի ծանր պայմաններում ենք ապրել, դուրս եկել, եթե ՌԴ-ն գազի գինը թանկացնի, դա էլ կհաղթահարենք»:
Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը, վերջինս ասում է. «Ընդդիմությանը ոչ մեկը չի վստահում: Ամեն ինչ անում են՝ Քոչարյանը կրկին նախագահ լինի, որ շարունակի գողությունն ու ավազակությունը, որ 10 տարի արել է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()