![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը որևէ արտառոց բան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների մեջ չի տեսնում: Նա այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի «միսիաները» հաջողությամբ չեն պսակվել, և Ռուսաստանը, այսպես ասած, «քցել է» նրանց:
Վերջինս նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդներ են Հայաստանում:
«Նրանք դարձել են քաղաքական առևտրի առարկա, ռուսներն էլ ասում են, որ քաղաքական առևտրի չեն գնալու: Քոչարյանն ու Կարապետյանը ռուսների համար կրակված պարկուճներն են արդեն»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Ըստ Ստեփանյանի՝ Հայաստանի ինքնիշխանության թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է, ոչ թե Թուրքիան և Ադրբեջանը. «Մենք ուզում ենք լինել ինքնիշխան, իրենք չեն ուզում»:
Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և վերջին օրերին քննարկվող անկլավների թեմայի մասին՝ նա նկատում է՝ անկլավների հարցը շատ լուրջ խնդիր է շարունակում մնալ:
Ինչ վերաբերում է նրան՝ Ռուսաստանը Հայաստանի գազի գինը կթանկացնի՞, թե՞ ոչ, զրուցակիցը ասում է. «ՌԴ-ն մեծ հաճույքով մեր գազը կթանկացնի, եթե մենք այլընտրանք չգտնենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()