Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն և գարի

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բիլաջարի կայարանից դեպի Բյույուք-Քյասիկ կայարան կուղարկվեն ցորենով բեռնված վեց վագոն՝ ընդհանուր 420 տոննա ծավալով, ինչպես նաև գարիով բեռնված չորս վագոն՝ 280 տոննա քաշով։

Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել էին ավելի քան 54 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 334 տոննա փայտանյութ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ