![]()
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկել է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և եպիսկոպոսների գործով դատական նիստը։
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել է գործն ուղարկել Երևանի քրեական առաջին ատյանի դատարան, որպեսզի այնտեղ քննությունն ընթանա։
Նշենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում մեկնարկել է վերոնշյալ գործի քննությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։
Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։
![]()