![]()
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Յարոսլավլի մարզում՝ ռազմաճակատի գծից 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթավերամշակման գործարանին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության մեջ։
Նախագահը նաև հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման զինծառայողները «Էնգելսի» օդանավակայանում խոցել են ռուսական ռազմավարական հրթիռակիր Ту-95МС ինքնաթիռը։ Նա նշել է, որ հենց այդպիսի ինքնաթիռներն են հարվածներ հասցնում Ուկրաինային։
![]()