Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը․ Նազելի Բաղդասարյան

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը։

Այս մասին հայտնել է պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ դատարանը վերահաստատել է, որ իր հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում։

Հիշեցնենք՝ հայցը ներկայացվել է Նազելի Բաղդասարյանի կողմից այս տարվա հունիսի 17-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Սամվել Կարապետյանին։

Դատարանը չի ընդունել հայցվորի փաստարկները և գտել է, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ