![]()
Մոնակոյում կայացել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը։ Բոլոր 36 թիմերն իմացել են իրենց մրցակիցներին։
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ լիգայի փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։
Վիճակահանության արդյունքները բոլոր թիմերի համար




Խաղացանկի հրապարակումը
Վիճակահանությունից անմիջապես հետո պարզ են դառնում մրցակիցները, սակայն հանդիպումների ստույգ ժամանակացույցը կհրապարակվի ոչ ուշ, քան շաբաթ օրը (օգոստոսի 29-ին): Ավանդույթի համաձայն՝ Չեմպիոնների լիգայի 1-ին տուրը կձգվի երեք օր (երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի): Մնացած տուրերը կանցկացվեն երկու օրվա ընթացքում՝ բացառությամբ վերջին տուրի, երբ բոլոր հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ:
Տուր 1. 8-10 սեպտեմբերի, 2026թ.
Տուր 2. 13-14 հոկտեմբերի, 2026թ.
Տուր 3. 20-21 հոկտեմբերի, 2026թ.
Տուր 4. 3-4 նոյեմբերի, 2026թ.
Տուր 5. 24-25 նոյեմբերի, 2026թ.
Տուր 6. 8-9 դեկտեմբերի, 2026թ.
Տուր 7. 19-20 հունվարի, 2027թ.
Տուր 8. 27 հունվարի, 2027թ.
![]()