Վարչապետի որոշումներով՝ արդարադատության 4 փոխնախարար վերանշանակվել են

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներով արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։

Ըստ այդմ՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Քոչարյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:

Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:

Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Օկսաննա Աբրահամյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:

Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դադունցին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ