![]()
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը։ Այս մասին հայտնում է թագավորական տան մամուլի ծառայությունը։
Նա օգոստոսի 17-ին հոսպիտալացվել էր վարակի և հեմոլիտիկ անեմիայի բարդությունների պատճառով։ Այդ ժամանակից ի վեր նա չէր լքել բուժհաստատությունը։ Օգոստոսի 27-ին թագավորական տունը հայտնել էր, որ նրա առողջական վիճակը վատացել է և գնահատվում է որպես «ծայրահեղ ծանր»։
Գլյուքսբուրգների արքայատոհմից թագավորը գահին էր 1991 թվականից։ Գահը կժառանգի նրա 53-ամյա որդին՝ Հակոնը։
![]()