![]()
Վարչապետի օրվա ճեպազրույցում հարցերի գերակշիռ մասը եղել է նախկին նախագահների նկատմամբ հարուցված քրվարույթների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական խնդիրը հետևյալն է՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը պետք է ապրեն իրենց օրինական եկամուտներով, իսկ ապօրինի եկամուտը պետք է վերադարձվի պետությանը:
Անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ իրավապահ համակարգում կան անձինք, որոնք ծառայություններ են մատուցում Քոչարյանների ընտանիքին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խնդիր է դրել բացահայտելու տեղեկատվության արտահոսք իրականացնող անձանց: Երկրի ղեկավարը անդրադառնալով եկեղեցու խնդրին, նշել է՝ տեղեկություն ունի, որ հոգևորականները մի նոր հեղափոխություն են ծրագրում:
![]()