![]()
Միջազգային հարաբերությունների և պետական կառավարման մասնագետ Գիորգի Թումասյանը կարծում է, որ Հայաստանում արդարությունը վերականգնվում է: Նա այս համոզմանն է եկել՝ հաշվի առնելով նաև Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:
Վերջինս 18 տարի ապրել է Վրաստանում, իսկ այժմ վերադարձել է Հայաստան՝ մշտական բնակության:
Ըստ Թումասյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման համակարգը այնպես է արել, որ շատ հայեր լքեն հայրենիքը:
«Իրենց իշխանությունը պահելու համար Հայաստանը կախման մեջ են պահել օտար պետությունից: Բացի թալանից, պետականակործան գաղափարներից՝ որևէ բանով զբաղված չեն եղել: Իշխանություն ունենալու պարագայում նրանք Հայաստանը տանելու են կործանման ճանապարհով»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:
Ըստ զրուցակցի՝ եթե ՌԴ-ն աջակցում է այս մարդկանց, ապա անմիջական պատասխանատվություն է վերցնում Հայաստանի պետության կործանման համար. «Հայաստանում կա ձևավորված օտարերկրյա գործակալների ներկայություն: ՌԴ-ին ասում ենք՝ չեք կարող իշխանության բերել այս մարդկանց»:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն մեզ պատկերացնում է կա՛մ իրեն ենթակա, կա՛մ թշնամի պետություն. «Մենք ուզում ենք ՌԴ-ի հետ պահպանել նորմալ կապեր»:
Թումասյանը չի բացառում, որ աշնանը ՌԴ-ն նոր սահմանափակումներ կկիրառի Հայաստանի նկատմամբ՝ ստեղծելով խոչընդոտներ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()