Քոչարյանը սպիսատ եղավ. թքած ունեն վրեքները, Մոսկվան սրանց փչացրել է՝ քաշելով կեղտի մեջ. Շիրինյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը աչքալուսանք է տալիս Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին: Նա կարծում է, որ իրավական այս գործընթացների շրջանակներում փաստաբանները կրկին մեծ գումարներ կաշխատեն:

«Աչքներդ լույս, մաֆիային կթելու լավ ժամանակն ա, կթեք: Երևի փաստաբաններն ավելի հարուստ են, քան Քոչարյանը»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ռուսաստանը կարող է կրկին միջամտել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված, Շիրինյանը նկատում է. «Մեկը լինի հիմա՝ Պուտինին օգնի: Թքած ունեն վրեքները, դուք չհասկացաք, որ ռուսները ձեզ ընկեր չեն, Բակոյին վերցրին հանձնեցին Բաքու: Մոսկվան սրանց փչացրել ա՝ քաշելով կեղտի մեջ: Քոչարյանը սպիսատ եղավ, գնաց, վերջ, պրծել ա»:

Ըստ զրուցակցի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է արտոնել Հայաստանի նախկին իշխանություններին կոռուպցիայով զբաղվել. «Պուտինն ասել ա՝ կողոպտեք, բռնաբարեք Հայաստանը, չվախեք, մենակ պահեք»:

Հարցադրմանը՝ հնարավո՞ր է՝ այս անգամ ևս Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրավական գործընթացները ձախողվեն, Շիրինյանը նկատում է. «Մեր օրենքները սովետական են, ամեն բանի վրա 10 հատ ենթաօրենք կա, ուզենան՝ Քոչարյանին կույս կհանեն»:

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահը միաժամանակ չի բացառում, որ Ռուսաստանն ու ներքին «մաֆիան» ձմռան նախօրյակում պրոբլեմներ կստեղծեն Հայաստանի համար. «Գողապետության պարագլուխները բանտում պետք ա լինեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ