Իրավապահ համակարգի խլուրդներին գտեք, թե չէ մտնելու եմ շենք, ով աչքիս դիմաց դուրս եկավ, գործից հանելու եմ

«Իրավապահ համակարգի խլուրդներին գտեք, թե չէ մտնելու եմ շենք, ով աչքիս դիմաց դուրս եկավ, գործից հանելու եմ»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ՝ եթե ներսից ինֆորմացիա դուրս տվող խլուրդներին կոնկրետ ժամկետում չգտան, ուրեմն ում նայեմ, ասելու եմ ինքն է, ու այնտեղ, որտեղ իմ որոշումների տիրույթում է լինելու, կայացնելու եմ որոշումներ, ինձ պետք են անուններ և ապացույցներ, եթե այդ անուններն ու ապացույցները չեղան, ես ուղիղ ասում եմ՝ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու, անցնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատելու, սպառնում եմ, ահավոր սաստիկ ձև սպառնում եմ:

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը նույն մաֆիայի պարագլուխներն են, և նրանք պետք է պատասխան տան հավասարապես։ Ինչ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, պետք է տեղի ունենա նաև Սամվել Կարապետյանի և Սերժ Սարգսյանի հետ: Մենք հարգել ենք և հարգում ենք իրավակարգը, դատաիրավական համակարգը անկախ է, որ իմ որոշումների ձեռքը լիներ, իրենք 2018 թվականի ընթացքում բոլորը նստած կլինեին մինչև այսօր, մի 2 տարի հետո նոր պայմանական վաղաժամկետով դուրս գալու ժամկետը կարող էր լրանալ:

Ոնց է գնում մի հատ խեղճ ու կրակի բռնում են, տանում 20 տարի նստացնում են, Գագիկ Ծառուկյանը ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով, ո՞նց, ձրի՞, կամ ո՞նց է լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան է դատը հետաձգում, որ ինքը թոշակի գնա, ու ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա: Հիմա եթե հրահանգի հարց է, ապա ես դատաիրավական համակարգին ոչ թե հրահանգում, այլ պահանջում եմ՝ գնացեք այդ դատավորին ու իր ազգականներին նայեք՝ ինչով են զբաղվում, կարո՞ղ է պարզվի, որ էլի տաղանդավոր բիզնեսմեններ են, ամեն մեկը միլիոնատեր և միլիարդատեր, բոլորի հետևից գնալու ենք, պետք է բացատրություն տան»,- նշել է Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ