Դատարանում Ալեն Սիմոնյանը հաղթել է Անժելա Թովմասյանին. նա ներողություն կխնդրի և գումար կվճարի

Ալեն Սիմոնյանը վիրավորանքի համար 2 դատական հայց էր ներկայացրել «Հայելի» ակումբի սեփականատեր Անժելա Թովմասյանի դեմ վերջինիս կողմից Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար։

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի պահանջը՝ Անժելա Թովմասյանին պարտավորեցնելով ներողություն խնդրել Սիմոնյանից: Բացի այդ՝ Անժելա Թովմասյանը որպես փոխհատուցում խոշոր չափի գումար է վճարելու Ալեն Սիմոնյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ