![]()
««Հայաստան» դաշինքի գործընկերներին մի բան եմ ուզում ասել. երբ ասում եք՝ այսինչին կալանավորել են, 2 անչափահաս երեխայի մայր է, նախ ասեք՝ ինչու են կալանավորում, հենց այնպես չեն կալանավորում, ինչու եք ընտրողական մոտեցում ցուցաբերում»:
Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ ներկայացնելով զուգահեռ իրականությունից մի հատված:
«Հենց այս պահին Թալինի եկեղեցու հոգևոր հորը՝ Տեր Թադեին, տնից հանում են, 4 երեխաների հորը Կտրիճ Ներսիսյանի անունով գրանցված տնից:
Տունը, որտեղ բնակվում է Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն-ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի, և այդ մարդուն տնից հանում են: Բա եկեք խոսեք, ասեք՝ ձեր սիրելի կաթողիկոս կոչեցյալը ինչո՞ւ է 4 երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը, դա հայրաբա՞ր է, դա քրիստոնեաբա՞ր է:
Ծիծաղելի է, որ էստեղից ասում ենք՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը ունի զավակ, նորմալ է, ասում ենք՝ խախտել է կուսակրոնության ուխտը, դա նորմալ է, չեք դմբդմբացնում, հենց անուն-ազգանունը ասում ենք, դմբդմբացնում եք, որովհետև պարոն Կարապետյանի հորեղբոր նկարը փակցվա՞ծ է Մայր Աթոռի պատին»,- ասել է Դավոյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորներին, որոնք սեղաններին են հարվածել Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունը լսելիս:
Շարունակելով Դավոյանը կրկին դիմել է «Հայաստան» դաշինքի գործընկերներին ու հիշեցրել, որ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանն էլ 2 անչափահաս երեխայի հայր է եղել:
Առավել մանրամամասն՝ տեսանյութում:
![]()